Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

ՆԳ նախարարը, անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու կամ այսպես կոչված «ոսկե անձնագրերի» սխեմայից զերծ մնալու պահանջին, ընդգծել է, որ այն կանխարգելիչ տրամաբանությամբ ձևակերպված հենանիշ է՝ լիովին համահունչ Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի բարեփոխումների օրակարգին և չի հակասում երկրի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պետական ծրագրերին։

«Ժամանակ առ ժամանակ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու հայեցակարգը քննարկվել է, և այդ քննարկումները նոր չեն։ Սակայն որպես ոլորտի պատասխանատու՝ իմ դիրքորոշումը հստակ և սկզբունքային է. քաղաքացիությունը չի կարող լինել ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն։ Այն ինստիտուտ է, որը պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա»,- ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ շեշտել է Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի զարգացրել «ոսկե անձնագրերի» տրամադրման սխեմաներ, իսկ ներկայիս քաղաքական ուղղությունները ևս չեն նախատեսում նման մոդելի ներդրում։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ այս մոտեցումը որևէ կերպ չի սահմանափակում ներդրումային քաղաքականությունը, քանի որ ներդրումների խրախուսումն ու քաղաքացիության ինստիտուտը հիմնված են տարբեր տրամաբանությունների վրա և չեն կարող դիտարկվել որպես փոխկապակցված փոխարինելի գործիքներ։

«Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է՝ ներդրումների համար մենք ստեղծում ենք կայուն և բաց միջավայր, իսկ քաղաքացիությունը պահում ենք որպես պետության հետ կայուն և իրական կապի վրա հիմնված ինստիտուտ։ Հիմա մշակում ենք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որտեղ նաև խստացումների ճանապարհով ենք գնալու։ Սա նշանակում է, որ մենք վերաարժևորում ենք քաղաքացիությունը որպես ինստիտուտ»,- նշել է ՆԳ նախարարը։