«Մենք» դաշինքն ԱԺ-ում հայտնվելու դեպքում կառաջարկի, որ բանակում լինի 20 հազար պայմանագրային զինծառայող, որոնք կլինեն առաջնագծում․ Արամ Սարգսյան

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

«Մենք» դաշինքն իր քարոզարշավն այսօր անցկացնում էր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը քաղաքացիների հետ զրուցեց գործազրկության և աշխատատեղերի խնդրի մասին։

Ըստ Սարգսյանի՝  դրանց լուծման համար իրենք առաջարկում են տնտեսական ճիշտ լոկոմոտիվ ստեղծել։

«Միշտ մարդկանց համոզել են, թե Հայաստանն աղքատ է, չունի նավթ ու գազ, բայց դա այդպես չէ, ՀՀ-ն ունի գիտնականներ, կրթվել սիրող երիտասարդություն, ունի ջրային ու ընդերքի լուրջ ռեսուրսներ, հանքարդյունաբերությունը պետք է մետալուրգիայի վերածել, և դրանք կապելով ռադիոտեխնիկային ու տիեզերքին, կարելի է տեղից պոկել տնտեսական լոկոմոտիվը։ Մենք շատ էլ հարուստ ժողովուրդ ենք»,- ասաց Սարգսյանը։

Արամ Սարգսյանն առանձնացրեց նաև Զինված ուժերում առկա խնդիրը։

Վերջինս խոսքով՝ «Մենք» դաշինքը խորհրդարանում հայտնվելու դեպքում կառաջարկի, որպեսզի բանակում լինի 20 հազար պայմանագրային զինծառայող, որոնք կլինեն առաջնագծում, ժամկետային զինծառայողները ետ կբերվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է 240 մլն դոլար։

Ի թիվս այլ խնդիրների՝ Սարգսյանը խոսեց նաև առողջապահության ոլորտի մասին և ներկայացրեց իրենց դաշինքի առաջարկը. «Մենք առաջարկում ենք ներդնել առողջապահության ապահովագրություն։ Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդու կյա՞նքը, թե՞ մեքենան, ինչո՞ւ են առաջինը ավտոմեքենան ապահովագրում»։