ՀԷՑ-ը 80 միլիոն դոլարի դիմաց գրավադրում են. Կառավարությունը հարցը կհաստատի չզեկուցվող ընթացակարգով

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով համաձայնություն տալ գրավադրել ընկերության կանոնադրական կապիտալի մոտ 70 տոկոսը կազմող բաժնետոմսերը:  Այս մասին Factor.am-ը տեղեկացավ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:

Նշենք, որ հարցը ներառված է կառավարության վաղվա  նիստի օրակարգում, և գործադիրն այն  կհաստատի չզեկուցվող ընթացակարգով:

Նախագծից տեղեկանում ենք, որ Կառավարությունն իր համաձայնությունը տալիս է պայմանով, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

«Համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն, եթե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  և Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,9999594 տոկոսը կազմող՝ 172 496 հատ սովորական բաժնետոմսերի գրավի պայմանագրերի (այսուհետ՝ գրավի պայմանագիր) համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնության»,- ասված է Կառավարության որոշման նախագծում:

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշար­ների նախարարը ՀՀ կառավարության անունից կստորագրի «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9999594  տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը:

Factor.am-ը ՀԷՑ-ից տեղեկացավ, որ Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը:

Վարկի ձեռք բերման նպատակն էլ, ինչպես հավաստիացնում են ՀԷՑ-ից, Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության ու արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:

 

Շողիկ Գալստյան