Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները տարածաշրջանային հիմնական հարցերի շուրջ։ Այս մասին Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, թե իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները ոչ մի դեպքում չեն կարող այնպիսի բնույթ ստանալ, որը կվնասի Թուրքիայի շահերին։ Հաջիևը հավելել է՝ երկու երկրների հարաբերությունները խաթարել ցանկացող ուժերն ամեն ինչ անում են՝ Պաղեստինի հարցի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար: Նա նշել է, թե Բաքուն օգնություն է ցուցաբերում Գազային, ներկայացուցչություն ունի Ռամալլահում, Պաղեստինին աջակցելու մյուս սոցիալական նախաձեռնությունները նույնպես շարունակվում են։

«Մենք երբեք չենք լինի որևէ նախագծի մաս, որը հակասում է Թուրքիայի շահերին: Ադրբեջանում և Բաքվում «իսրայելական բազաների առկայության» մասին սև քարոզչությունը, որը, իբր, Իսրայելի համար «փրկարար օղակ» է, Թուրքիայի և Ադրբեջանի թշնամիների կողմից հորինված սուտ է: Մենք մարտահրավեր ենք նետում նրանց: Թող գան ու միասին անցնենք ամեն մետրը՝ կա՞ այստեղ ինչ-որ բան, որը պատկանում է Իսրայելին: Մենք այս պնդումների հեղինակներին կտանք իրավունք՝ ստուգում անցկացնել ցանկացած վայրում»,- ասել է Հաջիևը։

Ըստ պնդմամբ՝ Բաքուն չի կարող անտարբեր մնալ Գազայի և պաղեստինցի ժողովրդի տառապանքների նկատմամբ։ Միաժամանակ, Հաջիևն ասել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծումը մնում է սկզբունքային հարց Բաքվի համար։

«Ավելին, մենք նախաձեռնություն ենք ցուցաբերում և իրականացնում ենք կանխարգելիչ առաքելություն՝ Իսրայելի և Թուրքիայի միջև ճգնաժամերը կանխելու համար։ Հենց այս համատեքստում էր կարևոր Իսրայելի և Սիրիայի ղեկավարների միջև Ադրբեջանում կայացած հանդիպումը»,- հայտարարել է Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի