«Մեր նպատակն է, որ քաղաքացին ոչ թե «ծուռ վզով նայի հարուստներին», այլ հենց քաղաքացին աշխատի, հարստանա ու հարստացնի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ապարան քաղաքում քարոզարշավի ժամանակ խոսեց Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին և նշեց․ «Մենք ուզում ենք մարդկանց աջակցենք, օգնենք, որ իրենք իրենց ընտանիքի բարեկեցությունը կարողանան ապահովել, բայց ոչ հին վիճակներով, երբ կառավարությունն աղքատության խրախուսման քաղաքականություն էր վարում»։

Վերջինս նշեց, որ իրենք վարելու են աղքատության վերացման և աշխատանքի խրախուսման քաղաքականություն: «Մեր նպատակն է, որ քաղաքացին ոչ թե «ծուռ վզով նայի հարուստներին», այլ հենց քաղաքացին աշխատի, հարստանա ու հարստացնի»,- ասաց  վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Փաշինյանը շեշտեց, որ 85 հազար մարդու նպաստ ու թոշակ  եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է,և այդ ավելացումները տրվելու են սոցիալապես անապահով խավերին։

«Այս մարդկանց թոշակը նույնիսկ հաց ու պանրին չէր հերիքում: Մենք առաջին հերթին որոշեցինք այս մարդկանց հարցը լուծել, քանի որ մենք մտածեցինք, որ ամոթ է մեր երկրում սովահար մարդ լինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։