Վերջին պատժամիջոցներից հետո Թուրքիան Իրանից հում նավթ չի գնել

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից հետո Թուրքիան դադարեցրել է հում նավթի ներկրումը Իրանից. փոխանցում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Թուրքիայի ամենամեծ նավթավերամշակման ընկերությունը՝ «Tüpraş»-ը, նոյեմբերին ընդհանրապես հում նավթ չի ներկրել Իրանից: Մինչդեռ նույն ընկերությունը հոկտեմբերին օրական հաշվարկով Իրանից 129.000 բարել հում նավթ էր ներկրում:

Հայտնի է, որ Թուրքիան իրանական նավթի ամենամեծ գնորդներ հանդիսացող այն 8 երկրների շարքում է, որոնք կարողանալու են շարունակել իրանական նավթի ներկրումը՝ չենթարկվելով պատժամիջոցների ազդեցությանը: Պարզապես խնդիրն այն է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ 8 երկրի համար ԱՄՆ-ի սահմանած արտոնությունը: Այդ պատճառով էլ Թուրքիան ապահովության համար դադարեցրել է հում նավթի ներկրումը:

Նշենք, որ ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության՝ Թուրքիան,  Հնդկաստանը, Չինաստանը, Հունաստանը, Իտալիան, Թայվանը, Ճապոնիան և Հարավային Կորեան այն 8 երկրներն են լինելու, որոնք չեն տուժի  Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներից: