ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Եվրոպական միության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER II) ամփոփել է Իսպանիայի էքսկլավ Սեուտայի սահմանային ճգնաժամի արդյունքները՝ հայտարարելով, որ իրավիճակն արդեն «արագորեն վերահսկողության տակ է առնվել»։

Քիչ առաջ ավարտված հանդիպումից հետո ԵՄ դիվանագետներից մեկը Factor TV-ին փոխանցել է, որ Իսպանիայի իշխանություններից ու ԵՄ գործակալություններից ստացված վերջին տվյալները ցույց են տալիս, որ սահմանն անօրինական հատած գրեթե բոլոր անձինք արդեն վերադարձվել են:

Պաշտոնական տվյալներով՝ դեպի եվրոպական մայրցամաք կամ անդամ այլ երկրներ հետագա տեղաշարժեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ շուրջ 60 հազար մարդ Մարոկկոյից փորձել էին թե՛ ցամաքային, թե՛ ծովային ճանապարհներով ներթափանցել Սեուտա։

Այնուամենայնիվ, իրավիճակը ողբերգական է մարդկային կորուստների տեսանկյունից։ Ըստ դիվանագետի տրամադրած տեղեկատվության՝ սահմանը հատելու փորձի ժամանակ զոհվածների թիվը գերազանցել է 70-ը։

Այսօր կայացած նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրներն իրենց «ամուր համերաշխությունն» են հայտնել Իսպանիային և բարձր գնահատել իսպանական կողմի օպերատիվ արձագանքը։

COREPER II-ը նաև նախապատրաստել է ԵՄ ներքին գործերի նախարարների վաղվա արտակարգ տեսակոնֆերանսը։ Վաղը՝ օգոստոսի 4-ին, Բրյուսելի ժամանակով ժամը 10:00-ին կայանալիք հանդիպումը կնախագահի Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի հարցերի նախարար Ջիմ Օ’Քալահանը։

Նախարարական քննարկմանը կմասնակցեն նաև Շենգենյան գոտու ասոցացված երկրների, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS), Frontex-ի և Եվրոպոլի ներկայացուցիչները։

Ըստ դիվանագետի՝ վաղվա օրակարգի առանցքում լինելու են ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը և երրորդ երկրների հետ դիվանագիտական համագործակցության հետագա համակարգումը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել