Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Դավիթ Բալեյանը (55 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալը վիճարկեց իրանցի Էսմաիլ Էլահիչորանի հետ ու պարտվեց 2:5 հաշվով:

Դավիթ Բալեյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր լեհ Մացեյ Մրոժեկին, իսկ 1/8 եզրափակիչում նրա մեքսիկացի մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտից: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4:1 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Սաբա Մինդիաշվիլիից, իսկ կիսաեզրափակիչում 1:7 հաշվով պարտվել էր ուզբեկ Ջախոնգիր Տուլկունովին:

Օգոստոսի 1-ին պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները՝ Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ), որոնք պարտություն են կրել մեկնարկային գոտեմարտերում։

Վարուժան Ասլանյանին հաղթած վրացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ` Հայաստանի ներկայացուցիչին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Օգոստոսի 2-ին հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բելառուս Վիտալի Հարձեի հետ։

Էրիկ Պապիկյանը (65 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն է կրել սփոփոիչ գոտեմարտում ու ավարտել ելույթները։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն ԱԱ-ին մասնակցում է 6 ըմբիշով:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: