Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել

Լուրեր

01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
Բոլորը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախում է հայտնվել Ռուսաստանում գործող Wildberries-ի առնվազն 16 պահեստային և լոգիստիկ համալիր․ գրում է meduza-ն։

Հարձակումների հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ, մի շարք պահեստներում բռնկվել են խոշոր հրդեհներ, իսկ որոշ համալիրների աշխատանքը շարունակում է դադարեցված մնալ։

Wildberries-ի պահեստների վրա հարձակումների ժամանակագրությունը

  • Հուլիսի 18, Էլեկտրոստալ (Մոսկվայի մարզ) – զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 57-ը։ Պահեստում բռնկված հրդեհը մարվել է միայն չորս օր անց։ Համալիրը դեռևս չի գործում, Wildberries-ը գնահատում է պատճառված վնասը։
  • Հուլիսի 18, Կոտովսկ (Տամբովի մարզ) – զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Հրդեհը արագ մարվել է, պահեստը լուրջ վնասներ չի կրել։ Հուլիսի 23-ից այն վերագործարկվել է սահմանափակ ռեժիմով։
  • Հուլիսի 20, Կոլեդինո (Մոսկվայի մարզ) – տուժածներ չեն եղել, պահեստը շարունակել է աշխատել բնականոն ռեժիմով։
  • Հուլիսի 22, Կրասնոդար – զոհվել է մեկ աշխատակից, վիրավորվել՝ 9-ը։ Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Աշխատանքի վերսկսման մասին տեղեկություն չի հաղորդվել։
  • Հուլիսի 22, Նևիննոմիսկ – վիրավորվել է 5 աշխատակից։ Հրդեհը մարվել է շուրջ մեկուկես օրում, քաղաքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Պահեստը շարունակում է չգործել։
  • Հուլիսի 23, Վորոնեժ – տուժածներ չեն եղել, խոշոր հրդեհ չի գրանցվել։ Համալիրը կես օր անց վերսկսել է աշխատանքը։
  • Հուլիսի 24, Սիմֆերոպոլ (Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ) – տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պահեստում հրդեհ է բռնկվել։
  • Հուլիսի 24, Շուշարի (Սանկտ Պետերբուրգ) – տուժածներ չկան, սակայն ուժեղ հրդեհի պատճառով պահեստի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
  • Հուլիսի 24, Նովոսարատովկա (Լենինգրադի մարզ) – վիրավորվել է 3 աշխատակից։ Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, աշխատանքի վերսկսման ժամկետները հայտնի չեն։
  • Հուլիսի 25, Եկատերինբուրգ (Սվերդլովսկի մարզ) – անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով պահեստի հարակից կայանատեղիում այրվել են մի քանի ավտոմեքենաներ, սակայն պահեստը չի վնասվել։
  • Հուլիսի 29, Ռյազան – պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ընկերությունը հայտարարել է, որ ապրանքների պահեստավորման գոտին գրեթե չի տուժել։ Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 6 մարդ, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք կապ ունեն պահեստի վրա հարձակման հետ։
  • Հուլիսի 30, Պենզա – խոշոր հրդեհ է բռնկվել, տեղի իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 4 մարդ։
  • Հուլիսի 30, Սարապուլ (Ուդմուրտիա) – լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
  • Հուլիսի 30, Պերմ – անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո պահեստում հրդեհ է բռնկվել։ Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել։
  • Հուլիսի 31, Վոլգոգրադ – Wildberries-ի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո պահեստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ աշխատակիցները չեն տուժել։
  • Հուլիսի 31, Զելենոդոլսկ (Թաթարստան) – հարձակման մասին հայտնել են մոնիթորինգային Telegram-ալիքները։ Ականատեսների տեսանյութերում պահեստի շրջակայքում ծուխ է երևում։ Wildberries-ը հայտարարել է, որ Զելենոդոլսկի պահեստը գործում է բնականոն ռեժիմով, սակայն չի հստակեցրել՝ արդյոք այն իսկապես ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի