Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ

Լուրեր

01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
Բոլորը

Վերջին երկու օրվա ընթացքում Մարոկկոյից իսպանական Սեուտա մուտք գործած գրեթե 70 հազար անօրինական միգրանտ վերադարձել է Մարոկկո։ Այդ մասին հայտնում է EFE գործակալությունը։

Միգրանտների զանգվածային վերադարձը սկսվել է, երբ Իսպանիան և Մարոկկոն պայմանավորվել են պարզեցնել անօրինական միգրանտների հայրենադարձության գործընթացը։ Դրան նպաստել է նաև Սեուտայում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ EFE-ի տվյալներով՝ շուրջ 85 հազար բնակիչ ունեցող քաղաքում չկան բավարար թվով գործող խանութներ, առևտրի կենտրոններ և սննդի օբյեկտներ, որոնք կկարողանային բավարարել միգրանտների տարրական կարիքները։

Միաժամանակ Իսպանիայի իշխանությունները սկսել են ծովում լրացուցիչ արգելապատնեշներ տեղադրել՝ ապագայում անօրինական միգրանտների մուտքը Սեուտա կանխելու նպատակով։

Սեուտայում միգրացիոն ճգնաժամը սկսվել է հուլիսի կեսերին, երբ միգրանտները զանգվածաբար սկսել են ծովով հատել Մարոկկոյի հետ սահմանը։ Սկզբում նրանց թիվը օրական հասնում էր հարյուրների, իսկ վերջին օրերին՝ արդեն հազարների։

Հուլիսի 30-ին Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մեկ օրում Սեուտայի սահմանն ապօրինի հատել է շուրջ 50 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, Սեուտա հասնելու փորձի ընթացքում զոհվել է ավելի քան 60 մարդ։

Գործակալության տվյալներով՝ ճգնաժամի պատճառներից մեկը Իսպանիայի Գերագույն դատարանի վերջին որոշումն էր, ըստ որի՝ պարզեցված կարգով Մարոկկո կարող են վերադարձվել միայն այն անօրինական միգրանտները, որոնք հատել են սահմանային արգելապատնեշները, մինչդեռ ծովային ճանապարհով մուտք գործած անձանց նկատմամբ այդ ընթացակարգը չի կիրառվում։