Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Բոլորը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, վերլուծելով հետընտրական շրջանում Հայաստանում ձևավորված քաղաքական իրավիճակը, Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության անելիքներին, իշխանափոխության ձախողման պատճառներին և հայ-ռուսական հարաբերությունների ներկա դինամիկային։

Խոսելով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ապագա գործունեության մասին՝ Բադալյանը կարծիք հայտնեց, որ նրանց աշխատանքը կծավալվի խորհրդարանի պատերից դուրս։ «Իմ գնահատմամբ, ընդդիմության բուն անելիքը խորհրդարանից դուրս է, հասարակության հետ աշխատանքի իմաստով, և պետք է շարունակել այն աշխատանքը, որը սկսել էին նախընտրական շրջանում»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը պետք է խուսափի իր գործունեության կենտրոնում միայն իշխանության հետ ուղիղ դիմակայությունը դիտարկելուց։ 

«Դա չպետք է լինի գլխավոր անելիքը և դա չպետք է լինի քաղաքական հաջողության խաղադրույքը։ Պետք է շարունակել այդ աշխատանքը, այսինքն՝ դուրս գալ գլխավոր անելիքը իշխանության հետ այդ դիմակայությունը համարելուց և աշխատել, շարունակել աշխատել հասարակության հետ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց հասնել իշխանափոխության, մեկնաբանը նշեց պատճառների բազմաշերտ լինելը՝ առանձնացնելով իշխանության կողմից կիրառվող լծակները։ «Մենք տեսնում ենք, որ իշխանության ձեռքին էլ իրավական ինչ-որ լծակներ են, որոնք կիրառվում են, ես կասեմ նույնիսկ՝ անխնա և անկաշկանդ, որովհետև մենք տեսանք, թե իշխանությունը ինչպես կիրառեց դրանք՝ ակնհայտ իրավաչափության հետ կապված խնդիրներով, և շարունակում է կիրառել»։ 

Ի պատասխան հարցին, թե արդյոք սա քաղաքական հետապնդում է, Բադալյանը հաստատեց․ «Ես կարծում եմ՝ այո, այդ քայլերը, այդ գործողությունները կիրառվում են քաղաքական նպատակներով, և եթե իրավական գործիքակազմը կիրառվում է քաղաքական շարժառիթներով, պարզապես քաղաքական հետապնդում է»։

Մեկնաբանը, սակայն, սա չի համարում ընդդիմության համար արդարացում, քանի որ, ըստ նրա, իշխանության նման վարքագիծը պետք է կանխատեսելի լիներ։

Վերլուծելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը՝ Հակոբ Բադալյանը այն դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Նրա կարծիքով, Հայաստանի գործող իշխանության որդեգրած քաղաքականությունը որոշակի առումով ձեռնտու է Ռուսաստանին՝ թույլ տալով վերջինիս խուսափել տարածաշրջանում որոշակի պարտավորություններից։ 

«Ռուսաստանը, եթե Հայաստանի հանդեպ պատասխանատվություն ունենա, պետք է հայկական շահերի հանդեպ շատ բծախնդիր լինի։ Իսկ դրա հնարավորությունը Ռուսաստանը օբյեկտիվորեն չունի, զբաղված է շատ ավելի կարևոր և շատ ավելի բարդ հարցերով։ Եվ հիմա անհրաժեշտ է, որպեսզի բացատրի, թե ինչու ինքը այդպես չի ստանձնում պատասխանատվություն։ Բացատրում է նրանով, որ Հայաստանի իշխանությունը վարում է, այսպես ասենք, Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն»։

Ըստ նրա՝ այս իրավիճակը ոչ թե ռազմավարական, այլ իրավիճակային բնույթ է կրում։ «Իրականում դա ընդամենը իրավիճակային քաղաքական գործընթաց է, որը ստրատեգիական իմաստով, առնվազն առայժմ, խնդիրներ չի ստեղծում Ռուսաստանի համար։ Փոխարենը, ինչպես նշեցի, օգնում է Ռուսաստանին կառավարել Կովկասի հետ կապված մի շարք ռիսկեր»։

Մեկնաբանի համոզմամբ, ստեղծված իրավիճակը չի նշանակում, թե իշխանությունների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ «Սա չպետք է թողնի տպավորություն, որ այդ ամեն ինչը թատրոն է, այսինքն՝ Պուտինն ու Փաշինյանը ինչ-որ տեղ նստած պայմանավորվել են։ Փաշինյանն էլ, ելնելով իր իշխանության կարիքներից, բնականաբար, ունի իր հաշվարկները, և այստեղ Ռուսաստանի իշխանության և Փաշինյանի հաշվարկները զգալիորեն համադրելի են այս տրամաբանության մեջ, որ նշեցի, և դրա համար էլ գործընթացը ծավալվում է»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան