Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական ալիքի փոխանցմամբ՝ ընկերությունն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը այն վաճառողների համար, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետևանքով։

«Վճարումների երկրորդ փուլում ընդգրկվել են ավելի քան 97 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև այն վաճառողները, որոնք արդեն ստացել էին առաջին փուլով նախատեսված աջակցող վճարումները։ Գումարները մոտ ժամանակում կփոխանցվեն նրանց Wildberries հարթակի հաշվեկշիռներին, իսկ դրանց դուրսբերումը հնարավոր կլինի գործող վճարումների ժամանակացույցին համապատասխան։

Ավելի վաղ Wildberries-ն արդեն իրականացրել էր աջակցող վճարումների առաջին փուլը՝ ընդգրկելով ավելի քան 88 հազար ձեռնարկատիրոջ։ Բացի այդ, ընկերությունը գործարկել է վաճառողներին աջակցող մի շարք լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին ավելացրել է գնորդների համար նախատեսված զեղչերի ֆինանսավորումը, տրամադրել է արտոնյալ պայմաններ պահեստավորման և լոգիստիկ ծառայությունների համար, ինչպես նաև նախաձեռնել այլ նախաձեռնություններ, որոնք ուղղված են վաճառքների պահպանմանն ու ձեռնարկատերերի բիզնեսի կայունության ապահովմանը։

Wildberries-ը շարունակելու է փուլային կերպով իրականացնել վաճառողներին աջակցող միջոցառումները և գործընկերներին պաշտոնական հաղորդակցման ալիքներով տեղեկացնել հետագա որոշումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։