Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
Բոլորը

Թուրքական Անթալիայի Կաս շրջանում հուլիսի 28-ին բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Ուզումլու թաղամասի անտառածածկ տարածքում՝ դեռևս չպարզված հանգամանքներում։

Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ Անտառային գլխավոր վարչությունը հայտնել է, որ հրդեհի ինտենսիվությունը նվազել է, այն ամբողջությամբ մարելու աշխատանքները շարունակվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։

Գիշերն օդից աջակցությունը դադարեցվել է, իսկ ցամաքային խմբերը շարունակել են մարել հրդեհը։ Առավոտյան ուղղաթիռներն ու ինքնաթիռները վերսկսել են օդային աջակցությունը ցամաքային գործողությունները։

Բացի այդ, հաղորդվում է, որ Մուղլա նահանգի Սեյդիքեմեր շրջանի Բայիր թաղամասի գյուղատնտեսական տարածքում առավոտյան ժամերին բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է դեպի անտառային տարածք։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է։

Նշվում է, որ Ֆեթհիյե-Անթալիա մայրուղին փակ է երթևեկության համար հրդեհի և տարածքում առաջացած խիտ ծխի պատճառով։ Ուժեղ քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, որոշ տներ տուժել են կրակից, 3 դատարկ տուն այրվել է։

Մուղլայի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ որպես նախազգուշական միջոց՝ 43 տնային տնտեսություններից տարհանվել է 65 մարդ, ինչպես նաև հրդեհի գոտուց շուրջ 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սեյդիքեմերի պետական ​​հիվանդանոցի վերակենդանացման և պալիատիվ խնամքի բաժանմունքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի