9 ԳՅՈՒՂԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ․ ԶԱՌԻԹԱՓ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում մաս 24. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

14-ամյա Ամալյա Թարոյանի շուրթերին «Սարերի հովին մեռնեմ» երգն է, երբ նրան խնդրում են կատարել ամենասիրած կատարումը։ Զառիթափ գյուղը, որտեղ ապրում է աղջնակը, չունի տարրական հնարավորություն, որպեսզի Ամալյան կարողանա երգեցողությամբ զբաղվել։

Վայոց ձորի Զառիթափ գյուղում ապրում են տաղանդավոր բազմաթիվ երեխաներ, սակայն գյուղում չկա մշակույթի կենտրոն։ Ամալյան 6 տարի դաշնամուրի դասերի է հաճախում, զուգահեռ պարն ու վոկալն է համատեղում։ Արվեստի խմբակներում սովորելու համար նա և մյուս երեխաները 11 կմ ճանապարհ են անցնում մինչև Վայք քաղաք․ «Ժամանակ է ծախսվում ճանապարհի վրա և չենք կարողանում ո՛չ դաշնամուրի դասերը նորմալ հասցնել, ո՛չ էլ դպրոցի դասերը։ Մենք կուզեինք, որ Զառիթափում լիներ մշակույթի կենտրոն, որ այդքան չգնայինք-գայինք»։

12-ամյա բռնցքամարտիկ Արգիշտի Գրիգորյանը 9 անգամ հաղթել է մրցակցին, պարտվել՝ 2 անգամ․ «Բոքս պարապելով՝ ուժեղանում եմ։ Երբ գնում ենք մրցումների, ես մեդալ եմ վաստակում ու դրանով հպարտանում եմ»։ Վայքում բռնցքամարտի հաճախում է զառիթափցի 10 երեխա։ Վայք հասնելու մեկ օրվա ճանապարհածախսը 400 դրամ է․ «Զառիթափում չկար բոքս պարապելու դահլիճ, դրա համար գնացինք Վայքում պարապելու։ Շատ եմ սիրում բոքս և ուզում եմ ստեղ բացվի մի բոքսի զալ, որ պարապենք»։

Զառիթափցի 20 երեխա է պարում Զառիթափի պարի խմբակում, որը 10 տարվա պատմություն ունի։ Դասերն անցկացնում են Վայքում, իսկ փորձերը երբեմն անում են դպրոցի դահլիճում։ Խմբի լավագույն պարային կատարումը «Պար Ծաղկաձորին» է, որը սովորել են 2016 թվականին: «Բարդ ճանապարհներ անցանք այդ պարի համար, և հիմա ունենք արդյունքը»,- պատմում է 12-ամյա Գոռ Հակոբյանը։ Նրան ոգևորում է հանդիսատեսներից ստացած էներգետիկան, երբ իրեն ժպտում ու ծափահարում են․ «Իմ հոգու խորքում ինձ ուժեղացած եմ զգում և սկսում ավելի լավ պարել»։

Զառիթափի պարի խմբակը ելույթներով հանդես է եկել Հայաստանի քաղաքներում: «Ես ցանկանում եմ, որ մենք պարենք Բերդ պարը, ես այդ պարը շատ եմ սիրում։ Ինձ հոգեհարազատ է պարը և երազում եմ նվաճել պարի բարձունքները»,- անկեղծանում է Գոռը։

Զառիթափը գտնվում է Երևանից 147 կմ հարավ։ 12-ամյա Էրիկ Քոչարյանը համեմատում է իր ու երևանցի երեխաների հնարավորությունները․ «Իմ թայ երևանցիները հաճախ կարող են գնալ թատրոններ, լսել իրենց ուզած երաժիշտներին, երգերը, բայց մենք, որ գտնվում ենք մայրաքաղաքից շատ հեռու, չունենք այդ հնարավորությունը»։

1982 թվականին մշակույթի տան շենքը հրդեհվել է։ 1990-ականներին փորձել են այն վերականգնել, սակայն կիսատ է մնացել։ Զառիթափ գյուղը 9 բնակավայր միավորող Զառիթափ համայնքի կենտրոնն է։ 1515 բնակիչ ունեցող Զառիթափում խիստ անհրաժեշտ է մշակույթի տան գոյությունը։ Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը նշում է՝ իրենք կարող են ապահովել, որ մյուս գյուղերի արվեստով զբաղվողները գան Զառիթափ գյուղ, որտեղ կկրթվեն, կկազմակերպվեն միջոցառումներ, և մշակութային կյանքը կաշխուժանա։ Պակասում է միայն մշակույթի տունը․ «Անպայման չէ, որ մշակութային արժեք ստեղծողները լինեն Երևանից, Գյումրիից, Վանաձորից։ Մենք ունենք տղաներ, որ 1 տարի զբաղվում են բռնցքամարտով և արդեն լուրջ հաջողությունների են հասել»։

Զառիթափ խոշորացված համայնքի տարեկան բյուջեն 227 միլիոն դրամ է։ Բյուջեի միջոցները բավարար չեն 2400 ք/մ մակերեսով շենքը վերակառուցելու համար։ Կիսակառույցի վերակառուցման համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է 350-ից 400 միլիոն դրամ։