Չէի ասի՝ Գլխավոր դատախազի հակափաստարկները համոզիչ են, բայց երևում է՝ մանրակրկիտ աշխատել է. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Չէի ասի՝ Գլխավոր դատախազի հակափաստարկները համոզիչ են, բայց երևում է՝ մանրակրկիտ աշխատել է։ Այս մասին այսօր Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից  Հայկ Ալումյանը։

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը մեղադրվում է ամենածանր մեղադրանքի՝ սահմանադրական կարգի տապալման համար, ինչպես կարող է նա անձեռնմխելի լինել, Ալումյանը հակադարձեց, թե ավելի ծանր մեղադրանքներ կան, օրինակ՝ սպանությունը։

Ալումյանը հայտնեց, որ իրենց մյուս բողոքը՝ նոր երևան եկած հանգամանքների մասով, թողնվել է առանց քննության։

Խոսքը վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումով ներկայացված բողոքին։

Ըստ պաշտպանի՝ դատարանը գտել է, որ այդ հանգամանքները պետք է քննարկվեն որպես ոչ թե նոր երևան եկած հանգամանք, այլ դատարանը որոշեց այդ նույն հանգամանքները քննության առնել։

«Այսինքն՝ այն քննարկվելու է մյուս երկու բողոքների շրջանակներում։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտել է, որ այդ հանգամանքը ոչ մի կապ չունի քննարկվող հարցի հետ»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ ընդմիջումից հետո 17:10-ին, երբ վերսկսվի դատական նիստը Դատախազությունը կշարունակի ներկայացնել առարկություններ, որից հետո միայն հնարավորություն կտրվի Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել միջնորդություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։