Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ

Լուրեր

06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է երեքշաբթի Սպիտակ տանն ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ առանձին հանդիպումների համար։ Սպասվում է, որ քննարկումները կկենտրոնանան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների վրա: Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը կհանդիպի Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմը, Լիբանանի հետ բանակցությունների առաջընթացը և Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման ջանքերը։ Մինչ այս, Թրամփը խոստովանել էր, որ ինքն ու Նեթանյահուն լիովին համաձայն չեն Իրանի հարցում, բայց և ասել էր, որ շարունակում են սերտորեն համագործակցել։

«Մենք փոքր տարբերություն ունենք, բայց բավականին մոտ ենք»,- երկուշաբթի լրագրողներին ասել էր Թրամփը։

Թրամփի և Զելենսկիի հանդիպման ժամանակ կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

«Հիմա ժամանակն է դադարեցնել պատերազմը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Ե՛վ Նեթանյահուն, և՛ Զելենսկին նախատեսում են մասնակցել հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը Վաշինգտոնում։

Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ։

«Արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ժամանակացույցը ներառում է հանդիպումներ նախագահ Թրամփի, նրա թիմի և նրանց հետ, ովքեր կարող են աջակցել մեր պաշտպանությանը։ Առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն ու Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունն է։ Խաղաղությունը պետք է ավելի մոտենա»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։

Վերջին անգամ Զելենսկին Թրամփի հետ հանդիպել է հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն այդպես էլ չէր արել դա։

Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահը վերջերս դրական դիրքորոշում է ընդունել Ուկրաինայի նկատմամբ՝ հաստատելով Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրելու առաջարկը և նշելով, որ կստորագրի Գրեհեմի նախաձեռնած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։

Բացի այդ՝ Զելենսկին երեքշաբթի Վաշինգտոն այցի ընթացքում ելույթ կունենա ԱՄՆ Սենատի անդամների առաջ: Reuters-ը, հղում անելով կոնգրեսականների երկու օգնականների, հաղորդում է, որ հանդիպման հրավերներն ուղարկվել են բոլոր 100 սենատորներին։

Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ Վերին պալատը, ամենայն հավանականությամբ, վաղը կսկսի Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» նախագծի քննարկումը: Այս օրինագծի հիմնական հեղինակը սենատոր Լինդսի Գրեհեմն էր, որը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի