Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր

Լուրեր

06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի բացահայտում, թե 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած քանի՞ քաղաքացու է հանձնվել վարժական հավաքների ներկայանալու մասին ծանուցագիր։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից նշել են վարժական հավաքների կազմակերպման իրականացման օրենսդրական կարգավորումները․ «Վարժական հավաքների կազմակերպումն իրականացվում է իրավախախտումների վերաբերյալ «Ռիսկերի գնահատման ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և 59-րդ հոդվածների, ինչպես նաև «Պաշտպանության պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1174-Ն որոշման պահանջների համաձայն»։

Ըստ ՊՆ-ի՝ հավաքներին սահմանված կարգով ներգրավվում են նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, եթե վարչական հաշվառման նախապատրաստական և անձնակազմի ճշգրտման ժամանակահատվածում գտնվում են Հայաստանում։

«Մայիսի 1-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում այլ երկրի անձնագրով Հայաստանի Հանրապետություն ժամանած և վարչական հաշվառման նպատակներով վերոհիշյալ ժամկետում ժամանած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվում»,- հավելել են նախարարությունից։

Հունիսի 7-ից առաջ, հիշեցնենք, «Ֆեյսբուք»-ում և «Տելեգրամ»-ում տասնյակ գրառումներ եղան պաշտպանության նախարարությանն ուղղված մեղադրանքներով, որ ընտրություններին ընդառաջ Հայաստան ժամանողներին վարժական հավաքների ներգրավելու ծանուցումներ են տալիս՝ վարժական հավաքներին տանելն, ըստ էության, կիրառելով որպես պատիժ։ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռազմական ոստիկանությունը օդանավակայանում իրականացնում է ծառայություն, այդ թվում՝ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու նպատակով։

Գայանե Խաչատրյան