Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը

Լուրեր

27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
Բոլորը

Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ, իսկ բուն Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։

«Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում»,- ասել է Իլհամ Ալիևը։

Factor․am-ը հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու՝ Ադրբեջանի նախագահի հրապարակած թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ։

Պնդում 1. Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 10,000 տոննա նավթամթերք

Ըստ ՊԵԿ-ի տրամադրած պաշտոնական վիճակագրության՝ 2025-ի դեկտեմբերի 23-ից մինչև 2026-ի հուլիսի 20-ը Ադրբեջանից, որպես մեկնման երկիր, Հայաստան է ներմուծվել շուրջ 19,855 տոննա նավթամթերք։

Ավտոմոբիլային բենզին՝ ներմուծվել է ընդհանուր 4,910,150 կգ (մոտ 4,910 տոննա)։ Ներմուծումները սկսվել են 2025թ. դեկտեմբերից և շարունակվել 2026թ. հունվար, հունիս և հուլիս ամիսներին։

Դիզելային վառելիք ներմուծվել է ընդհանուր 14,945,498 կգ (մոտ 14,945 տոննա)։ Մատակարարումները եղել են պարբերական՝ 2026թ. հունվարից մինչև հուլիս ամիսները ներառյալ։

Նավթամթերքի բոլոր ներմուծումները իրականացվել են «Այրում» մաքսային կետով՝ երկաթուղային տրանսպորտով։

Նշենք, որ Ռուսաստանի վառելիքի շուկայում առաջացած ճգնաժամը հաշվի առնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ի կառավարության նիստից հետո  անդրադարձել էր այն կանխարգելիչ քայլերին, որոնք նախատեսում է Հայաստանի կառավարությունը՝ ներքին շուկայում կայունությունն ապահովելու համար։

«Տեսեք՝ աշխարհում ինչեր տեղի ունեցան, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ էն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր՝ Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում: Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով: Եվ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան հներն էլ գործում են, և շուկայական կարգավորումներով այդ հարցը կկարգավորվի, մենք համոզված ենք»,-ասել էր նա:

Պնդում 2. Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել 40,000 տոննա բեռ (ՌԴ-ից, Ղազախստանից և այլն)

Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ չի կարող տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի տարածքով տարանցմամբ տեղափոխված բեռների մասին, ինչը թույլ չի տալիս հաստատել կամ հերքել Ալիևի հայտնած տվյալները։

«Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարաններում չեն արտացոլվում ՀՀ ներմուծվող բեռների լոգիստիկայի վերաբերյալ (այսինքն, թե որ երկրների տարածքով է ժամանել) տվյալները»,- հայտնել են կոմիտեից։

Factor.am-ը հարցմամբ դիմել էր նաև Էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունից ևս հայտնել են, որ նման հաշվառում չեն իրականացնում։

ՊԵԿ տվյալները փաստում են, որ Ադրբեջանից Հայաստան, բացի նավթամթերքից, ներմուծվել են նաև շինարարական սալեր, 2026թ. հունիս և հուլիս ամիսներին՝ շուրջ 91 տոննա (91,446 կգ)։ Ի տարբերություն վառելիքի, այս բեռները Հայաստան են մտել «Բագրատաշեն» մաքսային կետով՝ ավտոմոբիլային տրանսպորտով։

ՊԵԿ-ը Factor.am-ին է տրամադրել նաև ներմուծված ապրանքների մաքսային արժեքները։

Մոտ 4,9 հազար տոննա ներմուծված ավտոմոբիլային բենզինի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 1 միլիարդ 475 միլիոն 817 հազար 351 դրամ։ Ստացվում է, որ մեկ կիլոգրամի միջին գինը 300.56 դրամ է: Նշենք, որ 1 լիտր բենզինի քաշը, կախված տեսակից, կազմում է 0,72-0,76 կգ։  Այսինքն, ելնելով այդ հաշվարկից՝ 1 լիտրի մաքսային արժեքը կազմել է 222 դրամ։

Դիզելային վառելիքը ներմուծման ամենախոշոր մասն է թե՛ ծավալով, թե՛ արժեքով։ Մոտ 14,9 հազար տոննա դիզվառելիքի մաքսային արժեքը կազմել է 5 միլիարդ 716 միլիոն 148 հազար 145 դրամ։ 91 տոննա շինարարական սալերի մաքսային արժեքը կազմել է 110,681,733 ՀՀ դրամ։

Ադրբեջանից նշված ժամանակահատվածում ներմուծված բոլոր ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 7 միլիարդ 302 միլիոն 647 հազար 229 դրամ (շուրջ 7,3 միլիարդ դրամ)։

Այսպիսով, նավթամթերքի մասով Իլհամ Ալիևի հայտարարությունը հաստատվում է ՀՀ պաշտոնական տվյալներով։ Ավելին, Ադրբեջանից ներմուծված վառելիքի ծավալը կրկնակի գերազանցում է նրա նշած 10,000 տոննան՝ կազմելով շուրջ 20,000 տոննա։

Ինչ վերաբերում է 40,000 տոննա տարանցիկ բեռներին, ապա ՀՀ մաքսային մարմինները նման հաշվառում չեն իրականացնում, ինչը հնարավորություն չի տալիս ստուգել այդ պնդման իսկությունը։

Եվգենյա Համբարձումյան