2021 թ.-ն բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ. Տիգրան Ավինյան

Լուրեր

21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տնտեսության կայուն զարգացումը լուրջ մարտահրավեր է հանդիսանում սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ չունեցող երկրների համար։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է կայուն էներգետիկայի զարգացումը որպես ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը։

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է  տալիս կայուն էներգետիկ զարգացմանը, վերականգնվող էներգետիկ կարողությունների խթանմանը, տնտեսության բոլոր ճյուղերում էներգիայի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը։ Այդ պատճառով շարունակաբար բարեփոխվում է օրենսդրությունը, վերացվում են ազատականացման խոչընդոտները, ստեղծվում է թափանցիկ և կանխատեսելի կարգավորման դաշտ և բարենպաստ ներդրումային միջավայր, իսկ ոլորտի քաղաքականությունը հենվում է խորը փորձագիտական վերլուծությունների և երկարաժամկետ պլանավորման արդի մեթոդների վրա։

Տիգրան Ավինյանի խոսքով կառավարությունն իր գործիքակազմի միջոցով նպաստում է երկրում նոր էներգետիկ հզորությունների կայացմանը։ Էլեկտրաէներգետիկայի շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչև 2021 թվականը բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման և լրացուցիչ ներդրումների ներգրավման համար էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն։

Տիգրան Ավինյանն ընդգծեց է, որ կայուն էներգետիկայի խթանումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի և մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև մարդկային կյանքի որակի բարձրացման, Հայաստանի քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու, երկրի և մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը համակողմանի գործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, համատեղ ջանքերով կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում, ինչպիսիք են արևային և հողմային կայանների ներդրումային նախագծեր, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, քաղաքային լուսավորության արդիականացման նախագծեր, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկաներին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցում,  որոնք վերականգնվող էներգետիկայի համար կստեղծեն նաև արտահանման հնարավորություններ։