Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
Բոլորը

Հուլիսի լույս 27-ի գիշերը Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ Դոնի Ռոստովի և Բելգորոդի վրա, գրում է Current time-ը։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ Դոնի Ռոստովում անօդաչուների հարձակման հետևանքով ամուսիններ են զոհվել, 5 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից երկուսը, որոնցից մեկը դեռահաս է, ծանր վիճակում են։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել մասնավոր ձեռնարկության տարածքում, պահեստներում և մի քանի մասնավոր տներում, այրվել են մի քանի մեքենաներ։

Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ ալիքները հայտնել են Ռոստովի առևտրային նավահանգստի վրա հարձակման մասին, որն օտարերկրյա նավեր է սպասարկում: Հաղորդվել է նաև Տագանրոգի վրա հարձակման մասին:

Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը հայտնել է «անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման» հետևանքով 12 տուժածի մասին, որոնցից 11-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Հաղորդագրության համաձայն՝ հրդեհվել են բազմահարկ շենքի մի քանի բնակարաններ և ավելի քան 15 մեքենա: Վնասվել են մի շարք բնակելի շենքեր, իսկ մասնավոր տունը մասամբ ավերվել է:

Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը նույնպես հայտարարել է մարզի վրա հարձակման մասին: Նա մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ Յարոսլավլից դեպի Մոսկվա, Մոսկովյան պողոտայից և Հարավարևմտյան օղակաձև ճանապարհի խաչմերուկից երթևեկությունը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ գիշերը խոցվել է 276 ուկրաինական անօդաչու թռչող սարք երկրի 16 շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի, Բելգորոդի և Ռոստովի մարզերի, Ուդմուրտիայի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի