Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
Հասարակություն
25.07.2026 | 12:49Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները Եղեգնաձորում հայտնաբերել և ձերբակալել են 31-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։
ՆԳՆ հաղորդագրությունը՝ ստորև․
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

