2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

Ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնությունն ավարտվեց Իսպանիայի հավաքականի հաղթանակով: Անբարենպաստ եղանակային պայմանների՝ ամպրոպների և ուժեղ շոգի պատճառով մտցվեցին լրացուցիչ ընդմիջումներ, որոնք հայտնի են որպես «ջրային դադարներ», որպեսզի խաղացողները կարողանան լրացնել հեղուկների պաշարները և նվազեցնել գերտաքացման ռիսկը: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

«2024 թվականի դեկտեմբերի վերջին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան համատեղ կհյուրընկալեն 2030 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, այն բանից հետո, երբ Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում կանցկացվեն երեք բացման խաղեր՝ նշելու առաջին Աշխարհի առաջնության 100-ամյակը։

Հունիսին Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում կարող են դիտվել ծայրահեղ շոգեր: Ափամերձ քաղաքները, ինչպիսիք են Բարսելոնան, Կասաբլանկան և Լիսաբոնը, սովորաբար օգտվում են Միջերկրական ծովից և Ատլանտյան օվկիանոսից փչող զով քամիներից: Այնինչ, ավելի ցամաքային քաղաքներում կարող են դիտվել շատ ավելի բարձր ջերմաստիճաններ:

Օրինակ՝ Մադրիդում հունիս և հուլիս ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է 30-ից մինչև 35°C, իսկ Մարակեշում և Ֆեսում միջին ջերմաստիճանները հուլիսին տատանվում է 35-ից մինչև 40°C, և սրանք ընդամենը միջին ցուցանիշներ են:

Այս տարի Պորտուգալիան և Իսպանիան մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը ենթարկվեցին երեք ջերմային ալիքների ազդեցությանը: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 8-ին Բարսելոնայի Ֆաբրա աստղադիտարանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40°C, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին 100 տարվա ընթացքում:

Այս տարի Արևմտյան Եվրոպան գրանցեց ամենատաք հունիսը: Պորտուգալիայում մայիսին ջերմաստիճանը բարձրացել է 40°C-ից բարձր։

Եվ եթե կարծում եք, որ հաջորդ ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրությունը ռիսկային է, ապա 2034 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում, որտեղ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել 50°C-ի»,- ասվում է հաղորդագրությունում։