Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստին քննարկվում է ամբաստանյալ, ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելու միջնորդությունը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սարգսյանն արդեն երկու օր է՝ գտնվում է անօրինական սահմանափակման մեջ, քանի որ ԿԸՀ հուլիսի 31-ի որոշմամբ ունի պատգամավորական անձեռնմխելիություն։

Սարգսյանը, անդրադառնալով միջնորդությանը, նշեց, որ ներկա իրավիճակը հիշեցնում է 2021 թվականի իրադարձությունները, երբ ինքը, լինելով պատգամավոր, գտնվում էր կալանավայրում և ազատ արձակվեց միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

«Շատ հետաքրքիր է, ոնց որ պատմությունը հինգ տարին մեկ կրկնվում է։ 2021-ին Արամ Վարդևանյանն ապացուցեց, որ ինքը ճիշտ էր, իսկ դատախազական համակարգը՝ սխալ։ Հիմա էլ նույնն է. ես ամսի 21-ից պետք է անհապաղ ազատ արձակվեի, բայց արդեն երկու օր է՝ անօրինական սահմանափակման մեջ եմ»,— հայտարարեց Սարգսյանը։ Նա հավելեց, որ թեև «չի նեղվել» այդ երկու օրվա համար, սակայն իրավական առումով իրավիճակն անթույլատրելի է։

Հանրային մեղադրողը, առարկելով պաշտպանական կողմի միջնորդությանը, ներկայացրեց այլ իրավական մեկնաբանություն։ Ըստ դատախազի՝ Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի դեռևս 2021 թվականից, սակայն այդ կարգավիճակը նրան չի ազատում պատասխանատվությունից, քանի որ նրա անձեռնմխելիությունն արդեն իսկ հաղթահարվել է Ազգային ժողովի կողմից։

«Պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակը շարունակում է կրել դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Գլխավոր դատախազի միջնորդությամբ Ազգային ժողովը նրան զրկել է անձեռնմխելիությունից»,- նշեց մեղադրողը։

Դատախազը նաև մեջբերեց Սահմանադրության 90-րդ հոդվածը՝ պնդելով, որ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները և դրանից բխող իրավական հետևանքները սկսվելու են միայն առաջին նստաշրջանի բացման պահից, որը նախատեսված է օգոստոսի 2-ին։ Մինչ այդ, ըստ մեղադրանքի կողմի, նախկինում հաղթահարված անձեռնմխելիությունը շարունակում է մնալ ուժի մեջ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։