Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ Դավիթ Ղազինյանը ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով կալանքի տակ է։

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր դարձած Արամ Վարդևանյանն ասաց՝ միջնորդություն են ներկայացրել Ղազինյանի խափանման միջոցն անհապաղ վերացնելու վերաբերյալ, քանի որ, ըստ Վարդևանյանի, պատգամավորի կարգավիճակ ունեցող Ղազինյանը չի կարող կալանքի տակ գտնվել։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ղազինյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված դաշինքի անունից, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով նախապատրաստել է հիշյալ կուսակցության անունից հանդես եկող և «Ուժեղ Հայաստան» դաշինքի Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոց 29 շենք 73 հասցեում գտնվող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Արսեն Ստեփանի Մելիքյանի, նույն դաշինքի համակիր Արման Էդուարդի Սարգսյանի և դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում տալ ընտրակաշառք:

Արաքս Մամուլյան