Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները

Լուրեր

22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Ռոսավիացիան Մոսկվայի օդանավակայանների մերձակայքում ինքնաթիռների թռիչքի առավելագույն բարձրությունը նվազեցրել է մինչև 4900 մետրի և արգելել տարանցիկ թռիչքները, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով օդային տարածքի օգտատերերին ուղղված ծանուցմանը (NOTAM), գրում է Meduza-ն։

Սահմանափակումները վերաբերում են քաղաքացիական, փորձարարական և պետական ​​ավիացիային, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ավիաընկերությունների թռիչքներին։ Դրանք ուժի մեջ են մինչև օգոստոսի 26-ը Մոսկվայի հանգույցային դիսպետչերական գոտիներում (Շերեմետևո, Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններ):

Լրատվամիջոցի աղբյուրները կարծում են, որ NOTAM-ը կերկարաձգվի։ Իր հերթին, Ռոսավիացիան հայտնել է, որ սահմանափակումները սահմանվել են հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 12-ը՝ «թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։

«Կոմերսանտ»-ի աղբյուրների համաձայն՝ սահմանափակումները նախաձեռնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ գարնանից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախականության աճի պատճառով։

Լրատվամիջոցի կողմից հարցված աղբյուրներն ու փորձագետները նշել են այս որոշման մի քանի հնարավոր հետևանքներ։  Նախ՝ տարանցիկ չվերթների արգելքը զգալիորեն կնվազեցնի Մոսկվայի օդանավակայանի գոտում չվերթների հաճախականությունը։ Բարձրության նվազմանը զուգընթաց՝ վառելիքի սպառումը և թռիչքի տևողությունը կավելանան 5-15 րոպեով մեկ թռիչքի համար, իսկ տարանցիկ թռիչքների տևողությունը կավելանա առնվազն 20-30 րոպեով։ Թռիչքի թույլատրելի բարձրության նվազեցումը մեծացնում է թռչունների հետ բախման վտանգը։

Նոր սահմանափակումների ազդեցությունը մասշտաբով անհամաչափ է այն վնասների հետ, որ ավիաընկերությունները կրում են «Գորգ» ռեժիմի ընթացքում օդային տարածքի փակման պատճառով, որը սահմանվում է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի ժամանակ, հայտնել են ավիափոխադրողների շրջանակի աղբյուրները։ Մասնագետները կարծում են, որ Մոսկվայում սահմանափակումները, հավանաբար, չեն վերացվի մինչև պատերազմի ավարտը և կարող են տարածվել այլ տարածաշրջանների վրա։

Հունիսին ռազմական գերատեսչության պահանջով Ռոսավիացիան Ռուսաստանի մի քանի շրջաններում արգելել էր թեթև և գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները մինչև 5200 մետր բարձրության վրա: Արգելքն ուժի մեջ է՝ «մինչև հետագա ծանուցում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի