ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Քաղաքականություն
21.07.2026 | 22:33
Աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ։ Կողմերը քննարկել են հայ-կանադական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման հարցերը։
«Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ օրակարգում առկա դրական դինամիկան, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել երկու երկների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական կապերին և դրանց առավել ակտիվացման կարևորությանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ասված է հաղորդագրությունում։

