Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում:
Մասնավորապես` Պապ թագավորի – Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

