Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 538 մլն դրամի համակարգչային հափշտակության և փողերի լվացման գործով մեկ անձի մասով նախաքննությունը։ ՔԿ-ի տվյալներով՝ 2021-2025 թվականներին հանցավոր կազմակերպության անդամները ստեղծել են կեղծ առցանց հարթակներ, օգտագործել ապօրինի ձեռք բերված բանկային քարտերի տվյալներ և իրականացրել կեղծ գործարքներ՝ օտարերկրյա քարտապաններից խոշոր չափերի գումարներ հափշտակելու նպատակով։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Չ.-ն 2021-2025 թվականների ընթացքում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, հանդիսանալով համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն, ստեղծել և գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր և ինտերնետային հարթակներ:

Վերոնշյալ ընկերության բանկային հաշիվների հիման վրա բանկերից ստացվել և գործարկվել են քարտային և հեռավար վճարումներ իրականացնող վճարային տերմինալներ, որոնցում առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրվել են ապօրինի ձեռք բերված՝ արտասահմանյան երկրների բանկերի կողմից թողարկված հազարավոր քարտապանների բանկային գաղտնիք կազմող տվյալներ (քարտի համար, քարտապանի անուն և ազգանուն, քարտի անվտանգության կոդ, գործողության ժամկետ և այլ նույնականացնող տեղեկատվություն)։ Այնուհետև, նշված տվյալների օգտագործմամբ իրականացված գործարքները ներկայացվել են իբր համացանցային գնումներ կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, մինչդեռ իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի տրամադրվել, ինչի արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել տուժող քարտապաններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամ գումարը։

Միաժամանակ, Ս․Չ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, իրենց անվամբ ստեղծված ընկերությունների, ինչպես նաև հայրենասիրական-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով կատարել են բազմաթիվ փոխանցումներ, բանկերում քողարկել առկա միջոցների առաջացումը, կոնվերտացումը, հափշտակված գումարները փոխանցել ինչպես իրենց, այնպես էլ հանցակիցների կողմից փաստացի տնօրինվող բանկային հաշիվներին և էլեկտրոնային դրամապանակներին, իրենց անվամբ գրանցված ընկերությունների խաղային հաշիվներին, կատարել խաղադրույքներ, որից հետո, հաշիվներին կուտակված գումարները փոխանցել են իրենց կողմից տնօրինվող բանկային քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին, կազմել և ներկայացրել կեղծ փոխառության պայմանագիր, հիշյալ միջոցներով ձեռք բերել կրիպտոակտիվներ և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Ս.Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Հանցավոր կազմակերպության մասնակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։