ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռուսաստանը հուլիսի լույս 15-ի գիշերն Ուկրաինայի վրա արձակել է երկու X-59/69 կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 101-ը։ Այս հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Օդեսայի մարզ – Հուլիսի 15-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային, որի հետևանքով վնասվել է բազմահարկ բնակելի շենք, հայտնում է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ զոհվել է 3 մարդ, ևս 3-ը՝ վիրավորվել։

Բացի այդ, ըստ Կիպերի, վնասվել է ոչ բնակելի շենք, գազատար, մեկ հարկանի շենք, արտադրական գործարանի պատրաստի արտադրանքի պահեստ և երկու բեռնատար։ Օդեսայի մարզի հարավում վնասվել է բենզալցակայան։

«Օդեսայի մարզի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված զանգվածային հարձակումը շարունակվում է արդեն հինգերորդ օրը։ Թշնամին միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև տարածաշրջանի քաղաքացիական, արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքները»,- նշել է տարածաշրջանի վարչակազմի ղեկավարը։

Չեռնիգովի մարզ – Պրիլուցկի շրջանում ռուսական հարձակման հետևանքով տղամարդ է մահացել։ Վնասվել է բնակելի շենք և մեքենա, հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում։ Նովգորոդ-Սիվերսկի շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքի տանիքում։

Դնեպրոպետրովսկի մարզ – Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Նիկոպոլի շրջանում վնասվել են հինգ հարկանի շենք և գյուղատնտեսական ձեռնարկություն, Կամենսկի շրջանի ֆերմայում հրդեհ է բռնկվել, իսկ Կրիվոյ Ռոգում վնասվել են ենթակառուցվածքներ, որի հետևանքով վիրավորվել է 53-ամյա մի տղամարդ։ Նա հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի