Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ սկսել է Երիտասարդության ազգային ինդեքսի մշակման գործընթացը։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել միասնական գործիք, որը թույլ կտա գնահատել երիտասարդների իրավիճակը, բացահայտել հիմնական խնդիրները և մշակել ավելի արդյունավետ պետական քաղաքականություն։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով արդյունավետ և թիրախավորված պետական երիտասարդական քաղաքականության իրականացումը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել է Երիտասարդության ազգային ինդեքսի մշակման աշխատանքները:

Այսօր տեղի է ունեցել Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի վավերացման աշխատաժողովը, որին ներկա է եղել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Բարֆյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երիտասարդության ազգային ինդեքսը մշակվում է կառավարության կողմից որդեգրված տվյալահեն ու փաստահեն քաղաքականություններ վարելու տրամաբանությանը համահունչ, որի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է ոլորտային հետազոտություններ․ կրթության ոլորտում մասնավորապես միանում է գիտելիքի ստուգման միջազգային նոր ստուգատեսերի, իրականացնում է նաև տարբեր հետազոտություններ մշակույթի և սպորտի ոլորտում։

«Երիտասարդական ինդեքս ունենալու գաղափարի հիմքում հետևյալ ռազմավարական մոտեցումն է․ մենք պետք է ունենանք համապարփակ և փոխկապակցված տվյալներ, որոնք կամփոփեն առկա իրավիճակը և այդ իրավիճակի վերաբերյալ հանրային ընկալումները, որոնք հնարավոր կլինեն չափել ժամանակի մեջ։

Երիտասարդական ինդեքսը հնարավորություն կընձեռի լիազոր մարմնին և երիտասարդական քաղաքականության ոլորտում դերակատարում ունեցող մյուս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վարելու արդյունավետ քաղաքականություն, իսկ քաղաքացիական հասարակությանը, միջազգային կազմակերպություններին և ոլորտի այլ շահակիցներին՝ ճիշտ ուղղորդվելու և իրականացնելու երիտասարդների խնդիրների հասցեագրմանն ու հետաքրքրությունների բավարարմանը միտված արդյունավետ ծրագրեր»,- նշել է նախարարի տեղակալը։

Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի վավերացման աշխատաժողովը համախմբել է դաշտի բոլոր կարևոր դերակատարներին՝ մարզերի երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին, երիտասարդական քաղաքականության ոլորտում ներգրավված քաղաքացիական հասարակության ակտիվ կառույցներին, պետական կառավարման համակարգին և միջազգային գործընկերներին։

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակին ինդեքսի մշակման շրջանակում ակտիվ համագործակցության համար և կարևորել ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի ներգրավումն ինդեքսի մշակման մեջ՝ վերջինիս դերակատարումը կարևորելով հետազոտական աշխատանքներ իրականացնելու ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից։

Նախարարի տեղակալը կարևորել է մեթոդաբանության վավերացման աշխատաժողովի անցկացումը՝ որպես հնարավորություն համախմբելու շահագրգիռ կողմերին՝ քննարկելու առաջարկվող շրջանակի տեխնիկական հիմնավորվածությունը, համապատասխանությունը և գործնական կիրառելիությունը։

Նրա նշմամբ՝ Երիտասարդության ազգային ինդեքսը կարևոր նշանակություն ունի ոլորտում փաստահեն տվյալների վրա հիմնված քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման, ինչպես նաև երիտասարդների բարեկեցության ու զարգացման արդյունքների մշտադիտարկման և բարելավման գործընթացում։ Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը մշակվել է փորձագիտական քննարկումների արդյունքում․ այն ներառում է 8 թեմատիկ ուղղություններ և շուրջ 60 նախնական ցուցիչների սահմանում: Առաջարկվող ցուցիչներն արտացոլում են երիտասարդների կյանքի վրա ազդեցություն ունեցող հիմնական չափումները և հիմնված են ազգային ու միջազգային առկա մեթոդաբանությունների, քաղաքականությունների առաջնահերթությունների և տվյալների աղբյուրների վրա։

«Անհրաժեշտ է, որ երիտասարդների կարևոր խնդիրներն անպայման արտացոլվեն ազգային ինդեքսում՝ որպես բովանդակային շրջանակի անհրաժեշտ բաղադրիչներ։ Բացի փաստերի արձանագրումից՝ բաղադրիչներում պետք է արտացոլվեն նաև երիտասարդների ըմբռնումները, մոտեցումները՝ ամբողջական պատկեր ունենալու նպատակով, ինչը կարևոր նախադրյալ է արդյունավետ քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երիտասարդության ինդեքսը միջոլորտային խնդիրների և տվյալների համախումբ է և հավասարապես կարող է արտացոլվել կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական ձեռներեցության և մի շարք այլ ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է Երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը, քննարկվել են առաջարկվող ուղղությունները և ցուցիչները՝ վերհանելով հնարավոր բացերը, կրկնությունները՝ մատնանշելով բարելավման հնարավորությունները։ Քննարկման արդյունքում հավաքագրվել են մասնակիցների առաջարկություններ՝ շրջանակի բարելավման և վերջնականացման նպատակով։

Աշխատաժողովն անցկացվել է ինտերակտիվ քննարկման ձևաչափով՝ «World Café» մոտեցմամբ՝ պետական կառույցների, գիտակրթական ոլորտի, փորձագիտական համայնքի, միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում։