ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներին թույլատրվել է Բալթյան երկրների վրա խոցել անվտանգությանը սպառնացող ինքնաթիռները

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՆԱՏՕ-ն ընդլայնում է Բալթյան երկրների երկինքը պարեկող ռազմաօդային ուժերի կարգավիճակը։ Կործանիչների  օդաչուները լիազորված կլինեն խոցել օդային տարածքը խախտած օբյեկտները՝ անօդաչու թռչող սարքերը և ռազմական ինքնաթիռները, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում։ Դրա համար նրանց պետք չի լինի քաղաքական մակարդակում թույլտվություն ստանալ, գրում է Current time-ը:

«ՆԱՏՕ-ն Բալթյան երկրների օդային պարեկության առաքելությունը վերածում է հակաօդային պաշտպանության առաքելության, որը դաշինքին կտրամադրի ավելի մեծ ճկունություն և թույլ կտա ավելի արագ արձագանքել օդից սպառնալիքներին»,- X սոցիալական ցանցում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Նա նաև հայտարարել է, որ Էստոնիայում գտնվող Ամարիի ավիաբազան այժմ կդառնա ՆԱՏՕ-ի պաշտոնական օպերատիվ բազա։

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը ERR-ին բացատրել է, որ ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներն «այլևս կարիք չունեն կապվելու մայրաքաղաքի հետ»։

«Հրամանատարական կենտրոնը տալիս է հրահանգները. նախ մենք նույնականացնում ենք թռչող օբյեկտը, օրինակ՝ ռադարի միջոցով։ Այնուհետև օդաչուն այն նույնականացնում է տեսողականորեն, և երբ հաստատվում է, որ գետնի վրա կողմնակի վնասից կարելի է խուսափել կամ նվազագույնի հասցնել, այլևս չկան որևէ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս օդաչուին սեղմել կոճակը»,- բացատրել է նա։

ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելությունը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում մեկնարկել է 2004 թվականին՝ Դաշինքին նրանց անդամակցելուց անմիջապես հետո։ Կործանիչները սովորաբար օդ էին բարձրացնում ռուսական ռազմական ինքնաթիռները որսալու և նույնականացնելու համար։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի վրա լայնածավալ ներխուժումը, անօդաչու թռչող սարքեր են սկսել թռչել դեպի Բալթյան երկրներ։ Մայիսին և հունիսին ՆԱՏՕ-ի կործանիչներն ուկրաինական անօդաչուներ են խոցել Էստոնիայի և Լատվիայի վրա։ Լիտվայի իշխանություններն էլ Ռուսաստանին մեղադրել են ուկրաինական ԱԹՍ-ները Բալթյան երկրներ ուղղորդելու մեջ՝ ռուսական թիրախների վրա հարձակումներին մասնակցելու մեջ մեղադրելու համար։

Մայիսին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, թե, իբր, Ուկրաինան Լատվիայի տարածքից Ռուսաստանի դեմ հարվածներ է պատրաստում, և որ Բալթյան երկրներն ուկրաինական բանակի համար «օդային միջանցք» են տրամադրում: Այն նաև սպառնացել էր Լատվիային «արդարացի հատուցմամբ»՝ չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Ռիգան հերքել էր այդ մեղադրանքները։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նշել էր, որ ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության ներկայիս առաքելությունը նախատեսված է խաղաղ ժամանակների համար, երբ կործանիչները միջադեպերին արձագանքում են ինքնաթիռներին ուղեկցելով:

«Այնուամենայնիվ, այսօր տեղի ունեցողը լիովին խաղաղ միջավայր չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ առաքելության կարգավիճակի փոփոխությունը կգործի որպես «զսպող գործոն»՝ վերջին անօդաչու թռչող սարքերի միջադեպերից հետո:

Տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում նա նշել է, որ այս որոշումը «զգալիորեն կբարելավի Լիտվայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի