Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ, քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված հետագա քայլերի «կոնկրետ ծրագրերը»։ Այդ ծրագրերը պետք է հրապարակվեն «առաջիկա շաբաթներին»։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը սեպտեմբերի 6-ի՝ կիրակի օրվա լույս գիշերը։

«ԱՄՆ բանագնացներն անհամբերությամբ սպասում են ոչ պակաս արդյունավետ հանդիպումների, որոնք տեղի կունենան Ուկրաինայում»,- գործակալությունը մեջբերում է Վաշինգտոնում իր աղբյուրի խոսքերը։

Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է պատերազմը դադարեցնելու նպատակով նոր դիվանագիտական նախաձեռնության մասին և նշել, որ Ուիթքոֆն ու իր փեսան իրենց հետ բերել են «պատերազմը դադարեցնելու» ծրագիր, հաղորդում է AFP-ն։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել՝ արդյոք այդ ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի տարածքների հանձնում Ռուսաստանին, միայն ասելով․ «Մենք խաղաղության գաղափար ունենք»։

Մոսկվա կատարած այցից հետո Քուշներն ու Ուիթքոֆն առաջին անգամ կմեկնեն Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար։

Ինչպես վկայում են Flightradar24 ծառայության տվյալները, ԱՄՆ հատուկ բանագնացներին տեղափոխող Boeing C-32A ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 01։30-ին վայրէջք է կատարել Լեհաստանի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում։ Ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից շարժվել է դեպի արևմուտք՝ շրջանցելով Բելառուսը, այնուհետև անցել է Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի օդային տարածքով։

Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի մայրաքաղաք կմեկնեն գնացքով։