Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
Հասարակություն
06.09.2026 | 19:29
Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով սեպտեմբերի 6-ին ժամը 18։30-ից դադարեցվել է Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

