Բելգիայի ՌՕՈՒ-ն հայտարարել է Բալթիկ ծովի վրա ռուսական կործանիչներ որսալու մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Բելգիական F-16-երը, որոնք մասնակցում են Բալթյան տարածաշրջանում օդային պարեկության ՆԱՏՕ-ի առաքելությանը, չորեքշաբթի Բալթիկ ծովի վրա ռուսական Սու-27 կործանիչներ են որսացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգիայի պաշտպանության նախարարությունը:

«Բելգիական ՌՕՈՒ-ի F-16 օդանավերը, որոնք ներկայում պարեկում են Բալթյան տարածաշրջանում՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի անձեռնմխելիությունն ապահովելու համար, ռուսական Սու-27 կործանիչներ են որսացել, որոնք թռիչք են իրականացրել՝ առանց թռիչքային պլան ներկայացնելու»,- նշել են թագավորության պաշտպանական գերատեսչությունում: Այստեղ, սակայն, չեն հայտնել օդանավերի թիվը:

Նշենք, որ վերջին տասն օրվա ընթացքում սա Բալթյան տարածաշրջանում ռուսական և բելգիական օդանավերի մասնակցությամբ արդեն երրորդ միջադեպն է:

Ավելի վաղ բելգիական VRT հեռուստաալիքը հաղորդել էր, որ նոյեմբերի 22-ին ռազմական սպառազինությամբ ռուսական Սու-24-երը մի քանի թռիչք են իրականացրել ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցող բելգիական «Գոդեցիա» և «Լուիզ-Մարիա» հածանավերի վրայով: Մինչ այդ էլ «Գոդեցիա»-ից ոչ հեռու ռուսական սուզանավ է լողացել: Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ սուզանավը որևէ ագրեսիվ գործողություն չի ձեռնարկել, սակայն ռուս նավաստիները լուսանկարել են բելգիական նավերը, ինչն արտասովոր էր:

ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ռազմական օդանավերի բոլոր թռիչքներն ու նավերի տեղաշարժն իրականացվում է միջազգային-իրավական նորմերին համապատասխան: