Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավել առաջին տեղը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է 33 միավոր, 3 ռեբաունդ և 8 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Սպորտի կառավարման կենտրոնում։ Մուտքն ազատ է։


