Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը

Լուրեր

06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն չի բացահայտում՝ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված Ռուսաստանից Հայաստան ժամանած քանի քաղաքացի է ձերբակալվել, նրանցից քանիսն է կալանավորվել և ինչ հիմքով։

Հունիսի 2-ին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընտրական հանցագործությունների համատեքստում հայտարարել էր Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացու առաջին ձերբակալության մասին․ «Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են և առաջիկա 7 տարիները կանցկացնեն բանտում»:

Factor.am-ը դիմել էր ՀՀ իրավապահ կառույցներին՝ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե ընտրությունների հետ կապված Ռուսաստանից Հայաստան ժամանած քանի քաղաքացի է ձերբակալվել կամ կալանավորվել, քանիսին է մեղադրանք առաջադրվել, որ հոդվածով, քանիսն են ՀՀ-ՌԴ երկքաղաքացի։

ՀՀ դատախազությունից պատասխանել են, թե «առանձին վիճակագրություն չի վարվում»։ Քննչական կոմիտեից ևս նշել են, որ նշված հարցերի վերաբերյալ «հաշվառում չի իրականացվում»։

Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, որ «հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1–ին մասի 3-րդ կետը՝ հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել, քանի որ այն պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։ 

Հիշեցնենք՝ ընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում էին՝ ընտրակաշառք տվողներն ու վերցնողները բռնվելու են ու պետք է հայտնվեն բանտում։ Հունիսի 1-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին»։

Այսինքն՝ վարույթներ կան, բայց քանի դեռ քննությունը չի ավարտվել, դրանց վերաբերյալ տեղեկությունները իրավապահնմերը համարում են նախաքաննական գաղտնիք։ 

 

Գայանե Խաչատրյան

Նկարը գեներացված է արհեստական բանականության կողմից