«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու կառուցման աշխատանքների ավարտական փուլին և ջրամբարի շահագործման հեռանկարներին։ Այցի ընթացքում պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ջրամբարի տեխնիկական հնարավորությունները, ջրալցման ընթացքն ու ոռոգման համակարգի նոր լուծումները։

Ջրամբարի աշխատանքների պատասխանատուների փոխանցմամբ՝ ջրամբարի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, և ներկայումս ընթանում է փաստաթղթավորման գործընթացը։

«Այս պահին ջրամբարում առկա է շուրջ 11.8 – 12 միլիոն խորանարդ մետր ջուր։
Չնայած ջրի ներհոսքը ներկայումս կազմում է 0.7 լ/վայրկյան, այն կրճատվել է՝ գյուղացիներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով։ Ծրագրվում է, որ ջրամբարն ամբողջությամբ կլցվի մինչև 2027 թվականը»։

Վարչապետին տեղում հայտնեցին, որ Վեդու ջրամբարն առանձնանում է իր տեխնոլոգիական հագեցվածությամբ։

«Պատվարի մեջ տեղադրված են հատուկ սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում վերահսկել խոնավության ներթափանցման մակարդակը։ Սա Հայաստանում նմանատիպ առաջին ջրամբարն է, որն ունի նմանատիպ ավտոմատացված կառավարման համակարգ։ Ջրամբարն ունի երկու հիմնական խողովակաշար. 1400 մմ տրամագծով՝ վթարային արագ դատարկման համար՝ վայրկյանում 27 խմ թողունակությամբ, որն անհրաժեշտ է սեյսմիկ կամ այլ վտանգների դեպքում, և 800 մմ տրամագծով՝ ոռոգման նպատակների համար, որը կառավարվում է համակարգչայինացված շարժիչներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։