Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս փուլում TRIPP նախագիծն իրականացնելու համար ռուսական կողմի ներգրավվածության հարց օրակարգում չկա։

Հարցին՝ արդյոք ապագայում կարող է քննարկվել Մոսկվայի մասնակցությունը նախագծին, Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ չի ցանկանում ապագայի վերաբերյալ սպեկուլյացիաների մեջ մտնել։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ, ուստի նախագծի շրջանակում տարանցման գործընթացները կիրականացվեն ԵՏՄ գործող կանոնակարգերով։

«ԵՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- նշեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ այդ առումով որևէ խնդիր այս փուլում չի ծագել։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմը երկկողմ հանդիպումների ընթացքում բարձրացնում է TRIPP-ում իր մասնակցության հարցը, Սաֆարյանը պատասխանեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգում նման թեմա ներկայումս չկա։

Փոխարտգործնախարարը հավելեց, որ նախագծի գործնական աշխատանքները շարունակվում են, ստորագրված համաձայնագրերը կուղարկվեն վավերացման, սակայն երկաթուղային կամ այլ ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ չնշեց։

Նրա խոսքով՝ ծրագրի ավարտի ժամանակացույցի վերաբերյալ ևս այս պահին կոնկրետ տեղեկություն չկա։

 

Մանրամասները` տեսանյութում: