Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ցանկացած քննարկում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամի հետ․ Դմիտրի Դուբով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

«Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ներկայիս որոշման մեջ որևէ բարոյական բան չկա։ Սա, եթե կուզեք, Թուրքիային ուղղված «աչքի փուշ» է»,- Factor TV-ին տված հարցազրույցում նշել է իսրայելցի լրագրող, «ДУБОВ» ալիքի հեղինակ Դմիտրի Դուբովը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության որոշմանը։

Նրա խոսքով՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գրեթե յուրաքանչյուր փորձ համընկել է Թուրքիայի հետ հարաբերությունների ճգնաժամային փուլերի հետ։ Միևնույն ժամանակ Դուբովը թերահավատորեն է մոտենում այդ որոշման վերջնական հաստատման հեռանկարներին՝ նշելով, որ այն դեռ պետք է անցնի Քնեսեթով և կասկած հայտնել, որ խորհրդարանը կշարունակի դրա առաջխաղացումը։

Հարցազրույցում քննարկվել են նաև Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Դմիտրի Դուբովի գնահատմամբ՝ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում Իսրայելի համար գրեթե ամենակարևոր պետությունն է՝ առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Այդ պատճառով, ըստ նրա, Իսրայելը ոչ մի դեպքում չի գնա Բաքվի հետ հարաբերությունների խաթարման, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը հաշվարկված քաղաքական ռիսկ է եղել, այլ ոչ թե զգացմունքային քայլ։

Բացի այդ, զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ զուսպ արձագանքին, հայ-իսրայելական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Իսրայելի և Իրանի միջև վերջին ռազմական հակամարտության հետևանքներին։ Դուբովի կարծիքով՝ երկու երկրների միջև ուղիղ ռազմական բախումները կարող են դառնալ նոր իրականություն, իսկ Մերձավոր Արևելքը մտել է զարգացման ավելի անկանխատեսելի փուլ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան