Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

«Մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր»,- այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք զորակոչ ենք կորցնում մի քանի պատճառով։ Առաջինը՝ առողջական կեղծ թղթերով ազատվողներն են։ Մենք  տարեկան կտրվածքով ունենք դեպքեր, երբ հազարավոր տղաներ առողջական թղթերով ազատվում են, ու, մեծ հավանականությամբ, շատերը կեղծ։ Այսինքն՝ զորակոչի մոտ 69%-ը (22 թվականի դրությամբ, հիմա թիվը դարձել է 65%) ազատվում է, որոնց գերակշիռ մասը՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ Այս օրենքը գալու է դրա դեմն առնելու, այսինքն՝ կանխարգելիչ դեր է ունենալու»,- նշեց Սարգսյանը։

Նա հորդորեց Վահագն Ալեքսանյանին, որպեսզի «ծառայությունից խուսափելու համար քաղաքացիությունից հրաժարվողների դեմն առնեն։»

«2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է 1900 տղա և 60 աղջիկ։ Փաստացի ֆիքսվում է, որ մեծամասնությունը բանակից խուսափելու համար է արել։ Իմ օրենքը, երբ պարոն Անդրանիկ Քոչարյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30-40%-ով աճել է, ու 2025 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է 2800 տղա։ Մենք մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ՝ պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ։ Սրանով մենք ոչ միայն զինվոր ենք կորցրել, այլև լուրջ ֆինանսական միջոցներ, որովհետև այդ պակասը լրացրել ենք պայմանագրային զինծառայողներով, ինչը մեծ ֆինանսական բեռ է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։