Փաշինյանի նշած՝ Գյումրիում բացվելիք կարի արտադրամասը 2017-ին «մասնակցում» էր ՀՀԿ-ի քարոզարշավին. այն բացվում է Հովիկ Աբրահամյանի ժամանակներից

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հայաստանում նախընտրական շրջան է, և բոլոր քաղաքական ուժերը ջանք չեն խնայում խոստումներ շռայլելիս: Եվ որքան հնարավոր է՝ փորձում են առատաձեռն լինել: Սակայն եղած 11 քաղաքական ուժերից առանձնակի ուշադրության են արժանանում իշխանության՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումները:

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին Վանաձորում հայտարարեց, որ Հայաստանում մի քանի հազար աշխատատեղեր են բացվելու, քանի որ մի քանի գործարաններ են կառուցվելու: Փաշինյանի այս հայտարարության մեջ ուշագրավ էր Գյումրիում բացվող աշխատատեղերի մասին ասելիքը: Մանավորապես, նա ասաց. «Գյումրիում, եթե ամեն ինչ գնա ըստ պլանավորվածի, կարի մեծ արտադրամաս կբացվի»:

Գյումրիում բացվող կարի արտադրամասը, մեղմ ասած, երեք վարչապետ է տեսել և մի քանի ընտրությունների քարոզարշավի է «մասնակցել»: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է կարի մի գործարանի մասին, որը դեռ 2014 թվականից բացում էր այդ ժամանակների վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ 2017 թվականին այդ արտադրամասի շահագործման մասին ակտիվ խոսումներ էր տալիս վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախ նշենք, որ այդ արտադրամսը, որը շահարկվում է վերջին երեք վարչապետերի կողմից, 2015 թվականից Գյումրիում բացվում է շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ղեկավար Վարդան Սրմաքեշի կողմից: Կառավարության որոշմամբ Գյումրու մարզային հիվանդանոցի նախկին շենքը սիմվոլիկ՝ 1000 դրամով տրվեց նշյալ ընկերությանը, որպեսզի սոցիալապես անապահով քաղաքում աշխատատեղեր ստեղծվեն: Այս արտադրամասը պետք է շահագործման հանձնվեր 2015 թվականին՝ 300 աշխատատեղով, բայց նման բան չեղավ:

2016 թվականի հունիսին Գյումրի ժամանած Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու՞ 2015 թվականին արտադրամասը չշահագրծվեց: «Ժամկետի մի քիչ խախտում ենք իրականացրել, ոչինչ, ներող կլինեք, կարևորը որ 300-ի փոխարեն 400 աշխատատեղ ենք ստեղծում»,- արդարացավ նախկին վարչապետն ու հեռացավ:

Այս հայտարարությունից երեք ամիս անց՝ 2016-ի սեպտեմբերին, Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, իսկ այդ տեքստիլ գործարանն այդպես էլ չբացվեց:

Արդեն 2017 թվականի նախընտրական շրջանում՝ ռեբրենդինգ եղած ՀՀԿ-ի «աստղ» Կարեն Կարապետյանն էր այս արտադրամասի բացման գործընթացը ստանձնել: 2017 թվականի մարտի 27-ին նա անձամբ այցելեց կարի արտադրամաս և հայտարարեց, որ շուտով աշխատատեղեր են բացվելու: Սակայն, կրկին, այն ՀՀԿ-ի իշխանության օրոք չբացվեց:

Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, սակայն, այդ դեռևս չբացված կարի արտադրամասն այժմ էլ շահարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս առումով հավանաբար Փաշինյանի Շիրակի թիմն է թերացել, որ դաշինքի առաջնորդին պատշաճ չեն հայտնել, թե այդ կարի արտադրամասն ինչ նախապատմություն ունի և դրել են անհարմար իրավիճակի մեջ:

Ի դեպ, նշենք, որ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը, որը Հայաստանում ներկայանում է «Սաստեքս» անվամբ, մի քանի տարի առաջ տեքստիլի արտադրամաս է հիմնել Շիրակի մարզի Աշոցք համայնքում: Աշխատակիցները, մեկ-երկու ամիս աշխատելուց հետո, դժգոհելով դուրս եկան աշխատանքից՝ հայտարարելով, որ ընդամենը 15-20 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

«Սաստեքսը» 2017 թվականին արտադրամաս բացեց նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որը ևս չի շահագործվում: Ընդգծենք նաև, որ Շիրակի մարզպետարանի մեր աղբյորները փոխանցեցին՝ Փաշինյանի նշած կարի արտադրամասը վերը ներկայացվածն է և Գյումրիում այլ արտադրամաս բացելու խոսակցություններ չկան: Մեզ միաժամանակ տեղեկացրեցին, որ նշյալ արտադրամասն էլ շահագործման է հանձնվելու ընդամենը 150-200 աշխատատեղով:

Հայկ Վարդանյան