Սենատի հանձնաժողովը հետաձգել է Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածության հարցով քվեարկությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Բաքվում ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերի թեկնածության քվեարկությունը՝ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կոչի կապակցությամբ Կոնգրեսում աճող անհանգստության ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Լիցենբերգերը դեսպանի պաշտոնի համար 19 թեկնածուներից միակն է, որի թեկնածության վերաբերյալ լսումները կանցկացվեն հաջորդ տարի:

«Մենք ողջունում են կոնգրեսականների՝ Ադրբեջանում Ալիևների ագրեսիվ ռեժիմի հետ մեր երկրի երկկողմ հարաբերություններն ավելի ուշադիր քննելու որոշումը՝ հատկապես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Բաքվին զենք վաճառելու մասին վիճելի առաջարկի ֆոնին»,- ասել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 4-ին արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հարց էր ուղղել Էռլ Լիցենբերգերին Իլհամ Ալիևի «ռազմատենչ հռետորության և հանկարծակի բռնկումների» վերաբերյալ՝ թեկնածուից խոստում ստանալով, որ ադրբեջանական կառավարությանը կհորդորի հետ կանգնել ցանկացած տեսակի սպառնալից պահվածքից, որը կվնասի շփման գծում տիրող իրադրությանը: Լիցենբերգերը նշել է նաև, որ պետքարտուղարությունը «շատ զգույշ կլինի՝ երաշխավորելու համար, որ այն, ինչ իրենք անում կամ տրամադրում են Ադրբեջանին, չի թուլացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու ջանքերը»: