Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարն ընդգծել է, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, օվկիանոսի ապագան բոլորի ընդհանուր պատասխանատվությունն է։ Օվկիանոսներում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն կլիմայի, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի կայունության և, ի վերջո, մարդկանց բարեկեցության վրա՝ անկախ աշխարհագրական սահմաններից։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ն ընդունող երկիր՝ կարևորելով Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Բաց ծովերի կենսաբազմազանության մասին համաձայնագրի (BBNJ Agreement) միջև փոխլրացնող համագործակցության ամրապնդումը։ Այս տարի ուժի մեջ մտած BBNJ համաձայնագիրը կարևոր նոր փուլ է բացում գլոբալ օվկիանոսային կառավարման ոլորտում, իսկ հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ը կդառնա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համապարփակ գնահատման հարթակը։

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այժմ առաջնահերթությունը ոչ թե նոր պարտավորությունների ստանձնումն է, այլ արդեն ընդունված որոշումների արդյունավետ իրականացումը։ Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է համագործակցության մի քանի կարևոր ուղղություններ՝ ծովային պահպանվող տարածքների և այլ արդյունավետ տարածքային պահպանության միջոցների զարգացումը, ծովային գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտում միջազգային գործընթացների փոխհամաձայնեցումը, ինչպես նաև գիտության, նորարարության, տվյալների հասանելիության և կարողությունների զարգացման կարևորությունը։

Նախարարը վերահաստատել է, որ Հայաստանի նախագահությունը շարունակելու է խթանել համագործակցությունը, գիտահեն որոշումների ընդունումը, էկոհամակարգային կառավարման մոտեցումները և բազմակողմ գործընկերությունը՝ առաջնորդվելով «Գործենք հանուն բնության» կարգախոսով։

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ Սեուլում անցկացվող երկխոսության արդյունքները կարևոր ներդրում կունենան ինչպես գլոբալ օվկիանոսային կառավարման, այնպես էլ կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում՝ շարունակելով այդ աշխատանքը Երևանում կայանալիք COP17-ի շրջանակում։