Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները՝ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Դոհայում կլինեն կատարցի միջնորդների հետ հանդիպելու համար, սակայն Վաշինգտոնի և Թեհրանի միջև բարձր մակարդակի հանդիպում տեղի չի ունենա։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարիին, գրում է CNN-ը։

Երկու ամերիկացի պաշտոնյաները ժամանել են Դոհա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ալ-Անսարիին։

Կատարցի պաշտոնյան հավելել է, որ իրանական սառեցված 6 միլիարդ դոլարը դեռևս չի փոխանցվել Թեհրանին, և որ Դոհան Օմանի հետ համակարգում է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման հարցերը։ Նա նաև ասել է, որ վերջին օրերին նեղուցի ուղիղ գիծն օգտագործվել է ռազմական գործողությունները զսպելու համար։

Ուիթկոֆն ու Քուշներն այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանիի և այլ միջնորդների հետ, CNN-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները վաղը առանձին կմասնակցեն Կատարի և Պակիստանի միջնորդների հետ տեխնիկական բանակցությունների։

Այս մանրամասները հայտնի են դառնում Վաշինգտոնից և Թեհրանից ստացվող հակասական ազդանշանների ֆոնին՝ արդյո՞ք կողմերն ուղղակի բանակցություններ կանցկացնեն Պարսից ծոցի պետությունում։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի