ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ

Լուրեր

26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
Բոլորը

Կատարի մայրաքաղաք Դոհայում այս շաբաթ նախատեսվում էին Իրանի և ԱՄՆ-ի բանակցային խմբերի բանակցություններ, սակայն Իրանը երկուշաբթի հայտարարեց, որ հանդիպում նախատեսված չէ, քանի որ անցյալ շաբաթավերջին երկու կողմերից էլ հրթիռային հարվածները փորձության են ենթարկել չորս ամիս ձգվող պատերազմը դադարեցնելու համար նախատեսված ժամանակավոր հրադադարը, գրում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բանագնացներ Ջարեդ Քուշներին և Սթիվ Ուիթկոֆին ուղարկում է Դոհա՝ բանակցային թիմը գլխավորելու, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Իրանը, իր հերթին, տեխնիկական պատվիրակություն է ուղարկում Դոհա, սակայն ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ դա «կապ չունի» ամերիկացիների այցի հետ, և որ կողմերի միջև բանակցություններ նախատեսված չեն։

«Մենք առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ որևէ մակարդակի բանակցային հանդիպում չենք ունենա»,- ասել է Բաղային։

Նշվում է, որ կողմերի հանդիպման վերաբերյալ անհամաձայնությունն ընդգծում է հունիսի 17-ի համաձայնագրի փխրունությունը, որը կոչված էր դադարեցնել Հորմուզի նեղուցով համաշխարհային նավթի հոսքը խաթարող և նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ Թրամփի համար քաղաքական գլխացավանք ստեղծող հակամարտությունը։
ԱՄՆ-ը և Իրանն իրենց առնվազն 60 օր ժամանակ են տվել՝ ապրիլյան հրադադարը երկարաձգելու, Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու և մշտական ​​հրադադարի շուրջ բանակցելու համար՝ 14 կետանոց փոխըմբռնման հուշագիրը կյանքի կոչելու նպատակով։ Սակայն առաջընթացը կանգ է առել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է համաձայնեցված պայմանները խախտելու մեջ։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը բարդացրել է Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու ջանքերը, որտեղ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին, որը Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ի դաշնակիցն է, կասկածի տակ է դրել Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված առանձին համաձայնագիրը, որը նպատակ ունի դադարեցնել հակամարտությունը։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ երեքշաբթի Դոհայում հանդիպում կլինի, սակայն, ի տարբերություն Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախորդ տեխնիկական բանակցությունների, ուշադրության կենտրոնում կլինեն Հորմուզի նեղուցի կառավարումը և լարվածության թուլացումը։

Իրավիճակին ծանոթ մեկ այլ պաշտոնյա ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խմբերը չորեքշաբթի առանձին հանդիպումներ կունենան կատարցի և պակիստանցի միջնորդների հետ։

«Դոհայում կայանալիք հանդիպումը, հնարավոր է, կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ։ Մենք դա կիմանանք»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Նա, միաժամանակ, պնդել է՝ Վաշինգտոնը «ռազմական հաղթանակ է տանում», և կրկնել իր պայմանը, որ պետք է կանգնեցնել Իրանի միջուկային զենքի արտադրությունը։

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է վերջին օրերին առնվազն երկու առևտրային նավերի հրթիռներով կամ անօդաչու սարքերով հարվածելու մեջ, նաև ի պատասխան ռմբակոծել իրանական ռազմական օբյեկտները։ Իրանը, իր հերթին, կիրակի առավոտյան հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի հայտարարել էր, որ Կատարում սառեցված 12 միլիարդ դոլարի ակտիվներից 6 միլիարդը կվերադարձվի Իրանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ աշխատում է Օմանի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և կհամագործակցի գործընկերների հետ՝ Հորմուզի նեղուցի ականազերծման համար։ Սակայն Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պատասխանել էր X-ում գրառմամբ, որ ականազերծումը պետք է իրականացվի բացառապես Իրանի կողմից՝ համաձայն 14 կետանոց ծրագրի։ Նա զգուշացրել էր Ֆրանսիային՝ չբարդացնել իրավիճակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի