«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Կիոկուշին կարատեի Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկներից է Վահագն Հակոբյանը։ 22-ամյա մարզիկը միջազգային մրցումներում նվաճած բազմաթիվ մեդալներից բացի, հասցրել է արժանանալ սենսեյի կոչման և ունի սև գոտի երրորդ դան։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Վահագն Հակոբյանը պատմել է, թե ինչու է ընտրել այս մարզաձևը և ինչ կարևոր որակներ է այն զարգացնում մարզիկների մեջ։

«Կիոկուշին կարատեի սկսել եմ հաճախել 4 տարեկանից։ Հայրս՝ Անդրանիկ Հակոբյանը, այդ ժամանակ արդեն իսկ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահն էր։ Բնականաբար հենց իր մոտ էլ մարզվել եմ։ Կիոկուշին կարատեն ուժ, ճկունություն, տոկունություն և դիմադրողություն կերտելուն զուգահեռ մարդու մեջ ձևավորում է նպատակասլացություն, կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու՝ պայքարելու և հաղթելու ձգտում ոչ միայն սպորտում, այլ նաև կյանքում»,- նշել է Վահագն Հակոբյանը։

Ապրիլին Երևանում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Հակոբյանը դարձել էր ոսկե մեդալակիր՝ ավելացնելով իր մեդալների հավաքածուն։

«Արդեն 18 տարի է, ինչ զբաղվում եմ այս մարզաձևով և այդ ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաղթանակներ։ Դարձել եմ Հայաստանի 8-ակի չեմպիոն, Կովկասի 8-ակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մեդալակիր, լավագույն նոկաուտյոր և լավագույն մենամարտիկ։ Յուրաքանչյուր հաղթանակ շատ դժվար է ձեռք բերվել, յուրաքանչյուրին պատրաստվել եմ մեծ պատասխանատվությամբ։ Բացառություն չէր նաև Աշխարհի գավաթը, որտեղ ես նվաճեցի չեմպիոնի տիտղոսը։ Ինձ համար շատ սպասված մրցաշար էր և շատ կարևոր էր հաղթելը։

Մարզվելուն և մրցաշարերի մասնակցելուն զուգահեռ սովորում եմ երկու համալսարաններում՝ Հայաստանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կարատեի ֆակուլտետում։ Իհարկե, հեշտ չէ այս ամենը համատեղելը, բայց երբ ունես ցանկություն, ամեն բան կարողանում ես ճիշտ համատեղել»,- նշել է Վահագն Հակոբյանը։