Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում էր ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է երեք տարով։
Էնցո Մարեսկան «Չելսին» գլխավորել է 2024-2026թթ․։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը 2025-ին հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում։ 2022-2023-ին իտալացին եղել է Խոսեպ Գվարդիոլայի օգնականը «Մանչեսթեր Սիթիում»։
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան 2016 թվականից էր գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ նվաճել է 20 տիտղոս ու պաշտոնից հեռացել այս ամիս։

