Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Լուրեր

23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
Բոլորը

Վրաստանն ու Ղազախստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերություն են հաստատել, գրում է Sova news-ը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի համաձայն՝ Վրաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։

Վրաստանն ու Ղազախստանը պաշտոնապես ստորագրել են համատեղ հռչակագիր Կոբախիձեի Աստանա կատարած այցի շրջանակում։ Երկարատև բանակցություններից հետո կողմերը ստորագրել են նաև մի շարք միջգերատեսչական համագործակցության հուշագրեր, որոնք վերաբերում են մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։

Ղազախստանի նախագահը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հանձնել է Առաջին աստիճանի Պատվո շքանշան։

Նախագահական պալատում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված բանակցությունների ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը կարևոր նվաճում է, որը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար մի շարք ոլորտներում։

«Ռազմավարական գործընկերությունը մեր երկկողմ հարաբերություններում կարևոր  նվաճում է։ Վստահ եմ, որ այս քայլը նոր հնարավորություններ կստեղծի մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման համար։ Մենք նաև անհամբեր սպասում ենք Վրաստանում միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստին, որը լրացուցիչ խթան կհաղորդի առևտրային և ներդրումային կապերին», – նշել է Վրաստանի վարչապետը։

Իր հերթին, Ղազախստանի նախագահը ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումն անվանել է պատմական որոշում, որը ծառայում է երկու երկրների ժողովուրդների շահերին։

«Այսօր մենք կստորագրենք համատեղ հայտարարություն, որը մեր հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սա իսկապես պատմական որոշում է, որը ստեղծում է ամուր հիմք համագործակցության հետագա ընդլայնման համար»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա նաև բարձր է գնահատել Վրաստանի վերջին տարիների նվաճումները՝ նշելով, որ երկիրը հաջողությամբ հաղթահարում է բարդ մարտահրավերները, ամրապնդում ժողովրդավարական ինստիտուտները, ցուցաբերում տնտեսական աճ և ամրապնդում իր դիրքերը միջազգային ասպարեզում։

«Մենք Վրաստանը դիտարկում ենք որպես դինամիկ, ապագային միտված երկիր և անկեղծորեն մաղթում ենք նրան հաջողություններ իր ազգային նպատակներին հասնելու գործում»,- եզրափակել է Ղազախստանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի