Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

«Բոլոր այն բնակարանները, որոնցից մարդիկ արդեն տեղափոխվել են, ոչ պատ պիտի ունենան, ոչ դուռ, ոչ էլ պատուհան: Եվ հենց բոլորը տեղափոխվեցին, չորրորդ կարգի վթարային շենքը միանգամից պիտի քանդվի»,- այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման և բնակիչների վերաբնակեցման գործընթացին։

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանի խոսքով՝ Արզումանյան 10 և 17 շենքերի օտարման գործընթացը 87%-ով ավարտվել է։

«Ընդհանուր 76 միավորից արդեն կնքվել է 66 գույքի պայմանագիր։ Հատկապես 10-րդ շենքի մասով օտարման գործընթացը գրեթե ավարտված է, և հունիսի 19-ից արդեն մեկնարկել են նախագծման թույլտվության ստացման աշխատանքները՝ նույն վայրում նոր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով», – ասաց Բաբայանը։

Նշվեց, որ ազատված տարածքները հսկվում են համապատասխան ստորաբաժանումների կողմից, որպեսզի կանխվեն նոր զավթումները։ Իսկ այն բնակիչների մասով, որոնք դեռ չեն համաձայնվել օտարման պայմաններին, դատավարական գործընթացներ են ընթանում, այդ թվում՝ հարկադիր օտարման վճիռների ստացման նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։