«Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն կլուծարվի․ Կառավարությունը որոշումը հաստատեց

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը ընդունեց  «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը կողմ քվեարկելու մասին որոշում:

«Մեծամորէներգոատոմ»-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 3-ի որոշման հիման վրա: Ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում են ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությանը (ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ընկերություն), իսկ մյուս 50 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը:

Ընկերությունը ստեղծվել էր ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով: Սակայն ընկերությունը ստեղծման օրվանից փաստացի գործունեություն գրեթե չի իրականացրել, իսկ 2014թ. ապրիլի 1-ից ընկերության գործունեությունը հարկային մարմիններում սառեցվել է:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասով (50000 հատ սովորական բաժնետոմսեր) կողմ քվեարկել ընկերության լուծարման մասին որոշման ընդունմանը: